Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ կատակել է, իր թիմակից Դանի Ալվեսին ասելով, որ իրենք երկուսն էլ ակումբում բազմաթիվ թշնամիներ ունեն:
Դա տեղի է ունեցել բաց մարզման ժամանակ: Տեսախցիկներն արձանագրել են Պիկեի ու Ալվեսի խոսակցությունը, որից հետո մասնագետները Պիկեի շուրթերի շարժումներով վերծանել են նրա խոսքերը:
«Դանի, «Բարսելոնա»-ում ես ու դու բազմաթիվ թշնամիներ ունենք»,- ասել է Պիկեն:
Մամուլում շրջանառվող լուրերից հետո կատալոնական ակումբի ներկայացուցիչները պարզաբանում են պահանջել Պիկեից: Վերջինս պատասխանել է. «Ես կատակել եմ»:








































