Գերմանական «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք էր ստացել «Ռոմա»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ: Այսօր նա վիրահատության է ենթարկվել: Ֆուտբոլիստը կկարողանա մարզվել ընդհանուր խմբի հետ միայն հաջորդ տարվա սկզբին.
«Շատ ցավալի էր, որ վնասվածք ստացա: Վերջին ժամանակներում ամեն ինչ հիանալի էր դասավորվում թե՛ իմ, թե՛ ակումբի համար: Հուսով եմ, որ բուժաշխատկազմի շնորհիվ շուտ խաղադաշտ կվերադառնամ»-,ասել է Ալաբան:
Նշենք, որ Ասվտրայի հավաքականի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում մասնակցել է «Բավարիա»-ի բոլոր հանդիպումներին:









































