Ռուսաստանի երիտասարդական առաջնության 13-րդ տուրում «Զենիթ»-ը 3:2 հաշվով հաղթանակ է տարել Գրոզնու «Թերեկ»-ի նկատմամբ:
Հանդիպմանը «Զենիթ»-ի կազմում մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը: Նա խաղի 15-րդ րոպեին հանդիպման հաշիվը դարձրել է 1:1:
Հիշեցնենք, որ Արտյոմ Սիմոնյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից՝ Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը մասնակցելու համար: հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: