Սիրիայում քրդական առաջատար կուսակցության (PPKS) առաջնորդ Աբդուլհամիդ Դարվիշն ասել է, որ Թուրքիան Սիրիայի գործերին միջամտում է միայն քրդական ծրագրերի իրականացումը թույլ չտալու համար:
Դավրիշը հայտարարել է, որ Թուրքիան մտահոգված է սիրիական քրդերի դիրքորոշմամբ և հնարավոր այն նպաստավոր պայմաններից, որոնք կարող են ստանալ Ասադի կառավարության անկումից հետո` անցումային փուլում:
Նրա խոսքերով՝ թուրքերը կօգտագործեն իրենց իշխանությունն ազդելու սիրիական ընդդիմադիր ուժերի վրա և ամենից առաջ «Մուսուլման եղբայրներ»-ի վրա` վիժեցնելու քրդական անկախության կամ ինքնավարության ցանկացած ձգտում:
Դավրիշը նշել է, որ այդ պատճառով են նրանք պահանջում, որպեսզի հենց այս փուլում ընդդիմությունը ներկայացնի իր դիրքորոշումը քրդական հարցում: Նա ասել է, որ իրենք ըննդիմադիր կոալիցիան որպես լեգիտիմ իշխող ուժ չեն ընդունի մինչև որ քրդական հարցում կոալիցիան իրենց պահանջներն ընդունի որպես օրինական պահանջ:








































