Վրաստանի՝ աշխատանքից ազատված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հինգշաբթի հանդիպել է նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, գրում է RIA Novosti-ն:
«Այդ հանդիպումը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երկու կողմերի համաձայնությամբ: Պարոն Իվանիշվիլիի հետ, ճիշտն ասած, մենք կարծիքներ ենք փոխանակել երկրում քաղաքական իրադարձությունների հետ կապված: Շատ անկեղծ զրույց էր: Մենք պայմանավորվել ենք քաղաքական գործընթացներն այնպես վարել, որպեսզի չվնասենք պետությանը: Մենք շատ հարցեր ենք քննարկել, բայց դա կմնա մեր միջև, բնականաբար»,- ասել է Ալասանիան:











































