Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մրցաշարևի են մասնակցուն Անապայում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հենց նոր ավարտվեց +80 կգ Գուրգեն Հովհաննիսյանի մենամարտը,որում հաղթանակը մրցավարները 2:1 հաշվով շնորհեցին ռուս բռնցքամարտիկին։ Մարտից առաջ մենք փոխեցինք բոլոր մրցավարներին,որպեսզի հնարավորինս ապահովված լիներ արդարությունը։
Նման մրցավարությամբ շուտով սիրողական բռնցքամարտը անկում կապրի։Մեր մարզիկը բավականին շնորհալի երիտասարդ է։Մենք վաղուց նման որակներով բռնցքամարտիկ այս քաշում չենք ունեցել»։





































