Կոսմետիկական L’Oreal հսկան հայտարարել է տրանսսեքսուալ մոդել Լեա Սերեզոյի հետ համագործակցություն սկսելու մասին, հայտնում է Associated Press-ը:
Բրազիլուհին, որը տղամարդու սեռը կանացիի է փոխել 2012-ին, գովազդելու է կոնցեռնի Redken բրենդի արտադրանքը:
32-ամյա Սերեզոն, որը հայտնի է նորաձև ինդուստրիայում որպես Լեա Տի, կդառնա մազերի կոսմետիկ միջոցների դեմք: Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում:
Նման տեղեկություն հայտնվել է նաև սոցցանցում Redken-ի պաշտոնական էջում: Նշվում է, որ բրազիլացի մոդելին ընտրել են մազերի գեղեցկության համար, նա գովազդելու է մազերի ներկ:












































