Իսպանական El Mundo պարբերականին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու «Բարսելոնա»-ն գլխավորող Լուիս Էնրիկեն պաշտպան Խերարդ Պիկեին չի ընդգրկում մեկնարկային կազմում:
27-ամյա ֆուտբոլիստը «Սելտա»-ի (0:1) և «Այաքս»-ի (2:0) հետ խաղերում նույնիսկ չէր հայտնվել հայտացուցակում:
Մարզչի որոշումն ունի կարգապահական ուղղվածություն: Էնրիկեն դժգոհ է մնացել, որ Կատալոնիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Էսպանյոլ»-ի հետ հանդիպման ամբողջ երկրորդ խաղակեսում Պիկեն պահեստայինների նստարանին զբաղվել է բջջային հեռախոսով:
Էնրիկեն դժգոհ է նաև Մարկ Բարտրայի վերաբերմունքից: Բարտրան ևս մշտական խաղաժամանակ չի ստանում:









































