Լևոն Արոնյանը նոյեմբերի 21-25-ը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ:
Գրոսմայստերները կանցկացնեն 4 դասական և 16 կայծակնային պարտիա:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:







































