Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհրաժարվի 2017թ. ընտրություններում երկրորդ հնգամյա նախագահական ժամկետում իր թեկնածության առաջադրումից, եթե իր կառավարությանը չհաջողվի նվազեցնել գործազրկության մակարդակը երկրում: Օլանդն այս հայտարարությունն արել է TF-1 հեռուստաալիքի եթերում՝ ամփոփելով երկրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի առաջին 2.5 տարվա արդյունքները:
«Եթե դա ինձ չհաջողվի մինչև իմ մանդատի վերջը, կարծում եք՝ 2017թ. ես կկարողանա՞մ կանգնել ֆրանսիացիների առջև»,- հարցապնդում է արել նա՝ պատասխանելով բնակչուհիներից մեկի հարցին: «Ֆրանսիացիներն անդրդվելի կլինեն և կլինեն իրավացի»,- շարունակել է Օլանդը:
Նա հիշեցրել է, որ իր նախընտրական հիմնական խոստումներից մեկը եղել է երկրում գործազրկության դեմ պայքարը, ինչը նրա համար մնում է առաջնայնություն:
2012թ. մայիսին նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց ի վեր Ֆրանսիայում գործազուրկների թիվն աճել է ավելի քան 500 հազարով: Մինչև սեպտեմբերի վերջ մշտական աշխատանք չունեցողների թիվը հասել է ռեկորդային՝ 3.34 մլն-ի:










































