Վերջին 2 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքը ենթարկվում է կիբեռհարձակման: Այս մասին հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունը:
Ցանցահենները հաղորդագրություն են թողել, որի համաձայն՝ կայքը կոտրել է ինչ-որ GAPING խումբ: Նրանք խնդրել են կայքի ղեկավարներից խուճապի չմատնվել, այլ վերականգնել կայքի գլխավոր էջը:
Այս պահին նախարարության կայքը նորմալ գործում է: Նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ պատրաստվում են դեպքի մասին հայտնել ոստիկանությանը:









































