Անգլիական Սուրեյ կոմսությունում բնակվող ընտանեկան զույգը վերջին 45 տարում Տորբեյ առողջարանավայրն այցելել է առնվազն 170 անգամ: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը:
Առաջին անգամ Ալանն ու Լեյզենբին ուղևորվել էին Անգլիական Ռիվիերա 1969 թվականին՝ հարսանեկան շրջագայության: Դրանից հետո նրանք ամեն ամառ հանգստի են գնացել այնտեղ իրենց երեխաների հետ:
Ավելի ուշ զույգը մինիվեն է ձեռք բերել՝ ավելի հաճախ այնտեղ գնալու համար: Վերջին 10 տարիներին նրանք տարեկան առնվազն 5 անգամ այցելել են Տորբեյ: 2014 թվականին ընտանիքն առաջին անգամ հանգստի է ուղևորվել թոռների հետ:
Նախկինում ճանապարհը տևել է 8 ժամ, իսկ վերջին շրջանում ճանապարհների բարելավման շնորհիվ ժամանակը կրճատվել է՝ դառնալով 4 ժամ:















































