Եթե Օլիմպիական խաղերի ցանկի մեջ մտներ կամքի ուժի մրցակցությունը, ապա Քելլի Օսբորնին, անկասկած, 2012թ-ին ոսկե մեդալ կշնորհեին: Նա հրաժարվել է իր ավելորդ քաշից, հրեշային սանրվածքից և հելլոուինյան դիմահարդարումից և այժմ չի վախենում բիկինիով հայտնվել տեսախցիկների առջև: Քելլին հաճույքով է լուսանկարվում կարմիր գորգերի վրա և կիսվում է իր արտաքինի հետ կապված փոփոխությունների գաղտնիքներով: Դրանք են. ամենօրյա ֆիզիկական վարժությունները և սննդի պիտակների մանրամասն ուսումնասիրությունը:
Հայտնի ծնողների հայտնի դստեր հաջողության պատմությունը նույնիսկ լուսաբանվել է Daybreak ITV հեռուստածրագրում: Այստեղ Քելլիի թիմը, որը կազմված է լավագույն դիետոլոգներից և ֆիթնեսի մասնագետներից, աշխատում է հանդիսատեսներից ընտրված երեք մարդու հետ, որպեսզի օգնի նրանց ազատվել ավելորդ քաշից:
Այսպիսով՝ Քելլին բավարարված է և երջանիկ, վերջապես նա կանացի անթերի տեսք ունի, և դրա հետ մեկտեղ ինքնավստահ է:
Չնայած տպավորիչ արդյունքներին, լրատվամիջոցները չեն դադարում նրան «հաստլիկ» անվանել:
Ինքը՝ Քելլին, իրեն FFP՝ «նախկին հաստլիկ» է անվանում և փորձում է ուշադրություն չդարձնել այդ արտահայտությունների վրա:









































