Այսօր Եգիպտոսի կառավարության տասը նոր անդամները նախագահ Մուհամմեդ Մուրսիի առաջ հանդիսավոր երդվել են։ Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեի նախագահական նստավայրում։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Դեկտեմբերի վերջին նախագահ Մուրսին ազգաբնակչության առջև ուղերձով հանդես գալով՝ հայտարարել էր, որ նոր սահմանադրության համաձայն՝ ինքը հանձնարարել է վարչապետ Հաշիմ Քանդիլին անհրաժեշտ փոփոխություններ անել կառավարության կազմում։
Մասնավորապես՝ ՆԳ և ֆինանսների նոր նախարարներ են նշանակվել համապատասխանաբար՝ գեներալ Մուհամմեդ Իբրահիմը և Ալ-Մուրսի Հիգազին։
Տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, հաղորդակցության և տեղեկակտվական տեխնոլոգիաների սոցիալական ապահովության նախարարությունների ղեկավարների պաշտոններում նույնպես նոր անձինք են նշանակվել։
Նոր կառավարությունը կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմավորումը, որի ընտրությունների օրը պետք է որոշվի մինչև 2013 թ. փետրվարի վերջը։











































