Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ վստահություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նկատմամբ: Կատալոնական ակումբի նախագահը վստահ է, որ մասնագետը կարող է ֆուտբոլային բարձունքների հասցնել թիմը:
«Լուիս Էնրիկեն հաջողությունների կհասցնի թիմը, եթե մենք նրան աշխատելու հնարվորություն տանք: Նա հզոր թիմ կստեղծի ինչպես այս, այնպես էլ առաջիկա մրցաշրջանների համար:
Ինչ վերաբերում է Պիկեին, ապա ընթացիկ մրցաշրջանը նրա համար ավելի բարդ է: Մեր թիմի կազմը համալրել են երկու կենտրոնական պաշտպաններ: Բացի այդ, առաջընթաց է գրանցում նաև Մարկ Բարտրան: Իսկ որոշումներն ընդունում է մարզիչը»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:







































