«Աստղային պատերազմների» նոր ֆիլմը կկոչվի «Ուժի զարթոնք» (The Force Awakens): Այս մասին հաղորդվում է Facebook-ում ֆիլմի պաշտոնական էջում՝ փոխանցում է BBC-ն:
Կինոլեգենդի 7-րդ էպիզոդում իրադարձությունները տեղի են ունենում 6-րդ էպիզոդի իրադարձություններից 30 տարի անց:
Ջեյ Ջեյ Աբրամսի նոր ֆիլմի թողարկման ժամկետը նշանակված է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին:











































