Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մարտի 26-ին Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից առաջ «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերեր Բագրատ և Վահագն Սարգսյանների հայրը` «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ և վարող Արտեմ Սարգսյանը, 1.6 գործակցով 40 հազար դրամ խաղադրույք է կատարել հօգուտ Ռուսաստանի հավաքականի հաղթանակի, Երևանի կենտրոնում գտնվող Toto բուքմեյքերական գրասենյակներից մեկում` ակնկալելով 24 հազար դրամ շահույթ: