«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին գոհ է մնացել թիմի կիսապաշտպան Մարկո վան Գինկելի ցուցադրած խաղից «Սան Լորենսո»-ի դեմ հանդիպմանը:
«Ես գոհ եմ Վան Գինկելի խաղից, մանավանադ հենակետային գծում նրա կատարած աշխատանքից: Նա ցուցադրեց իր լավագույն խաղային որակներն ու ավելի որակյալ դարձրեց մեր թիմի խաղը: Նա գերազանց ֆուտբոլիստ է»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:
Հիշեցնենք` «ռոսսոներիներ»-ի կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձավճարով:







































