Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին Եգիպտոս կայցելի շաբաթ օրը սկսված աֆրիկյան երկրներ շրջայցի ընթացքում: Այս մասին IRNA պետական գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Սալեհին կհանդիպի Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ և կքննարկեն տարածաշրջանում տիրող իրադրությանը վերաբերող հարցեր: Երկու երկրների միջև հարաբերությունները սառեցվել են 1979թ.-ից:
Սա կլինի Սալեհիի 2-րդ այցը Եգիպտոս: Press TV-ն հաղորդում է, որ Սալեհին նախատեսում է Եգիպտոս այցելել հունվարի 9-ին:









































