Շվեդիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կրունկի վնասվածքից ապաքինվելուց հետո վերսկսել է մարզումները:
33-ամյա հարձակվողը պատրաստ կլինի Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում կայանալիք Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ խաղին:
Նա կկարողանա մասնակցել նաև «Եվրո-2016»-ի ընտրական փուլում կայանալիք Ռուսաստանի ընտրանու հետ հանդիպմանը:
Իբրահիմովիչը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 70 խաղում 61 գոլ է խփել: Շվեդիայի հավաքականում նա 100 խաղ է անցկացրել ու 50 գոլ խփել:








































