Ամանորյա տոների շեմին գողերը կողոպտել են Վիլնյուսի կենտրոնում գտնվող խորհրդարանական հյուրանոցը` այնտեղից տանելով գումար, թանկարժեք զարդեր և այլ արժեքավոր իրեր: Այս մասին հաղորդում է DELEFI-ն` վկայակոչելով «Lietuvos zinios» թերթը:
Կողոպուտի մասին տեղեկությունը հաստատում է նաև ոստիկանության ներկայացուցիչ Սիգիտաս Շեմիսը: Սակայն պարզ չէ, թե քանի պատգամավոր է տուժել այս գործողություններից:
Գողերը կողոպտել են նաև նախկին աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի`դեմոկրատ Դոնատաս Յանկաուսկասի, ինչպես նաև Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Սեյմի անդամ Յուլյուս Սաբատաուսկասի բնակարանը: Վերջինիս բնակարանը կողոպտվել է հունվարի 1-ի գիշերը:
Մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալեց կողոպուտի գործով կասկածյալին: Դա Վիլնյուսի բնակիչ, 1980թ. ծնված Վալերիուս Ցապուկասն է:









































