Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաթ Աբդալան կարգադրել է հետաքննություն սկսել երկու փաստաբանների բողոքի հիման վրա: Նրանք հավաստել են, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումը ամերիկյան վարչակազմից 10 միլիարդ եգիպտական ֆունտ է ստացել (շուրջ 1.5 միլիարդ դոլար):
Փաստաբաններ Մոհամմեդ Ալի Աբդալ Վահաբն ու Յասեր Մոհամմեդ Սայաբը բողոք են ներկայացրել ենթադրյալ անօրինական դրամական օպերացիայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է եգիպտական «Ալ-Մասրի ալ-յումը»: Բողոքում նշվում է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին հիշատակել է 1.5 միլիարդ դոլարի մասին, որը Օբամայի վարչակազմը որպես աջակցություն տվել է եգիպտացի «Եղբայրներին»:
Բացի այդ՝ «Եղբայրներին» մեղադրում են զինված վարձկանների նախապատրաստման մեջ, որոնք ակտիվորեն բռնություն են հրահրել հեղափոխության ժամանակ և հետո: Այդ վարձկանների ուսումնական ճամբարը գտնվում է անապատում է՝ Ալեքսանդրիայի և Մարսա Մատրուh քաղաքի միջև՝ հավաստում են հայցվորները:











































