ԱՄՆ Բերկլի քաղաքում հարկ է սահմանվել քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա: Հարկ սահմանելուն կողմ է քվեարկել քաղաքացիների ավելի քան 75%-ը, գրում է The Wall Street Journal-ը:
Հարկի սահմանումը կարող է դրանց գինը թանկացնել 10%-ի չափով: Հարկի չափը կազմում է 1 ցենտ 1 ունցիա ըմպելիքի համար (մոտ 28,3գ):
Պարբերականը նաև նկատում է, որ հարևան Սան Ֆրանցիսկոյում հարկի սահմանման համար օրինագիծը անհրաժեշտ քանակի ձայն չի հավաքել:
Հարկը սահմանվում է քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքի օգտագործումը կրճատելու նպատակով: Փորձագետները կարծում են, որ այդ ըմպելիքը բնակչության ճարպակալման պատճառներից մեկն է:











































