Բրիտանացի փորձագետների մի խումբ ուղևորվում է Բիրմա`փնտրելու Spitfire այն ինքնաթիռները, որոնք 2-րդ աշխարհամարտի ժամանակ այստեղ թաքցրել են բրիտանացի զինվորները, գրում է BBC-ին:
Խմբի կազմում գիտնականներ են, հնագետներ և 90-ամյա վետերան: Նրանք պետք է որոնումները սկսեն Բիրմայի նախկին մայրաքաղաք Ռանգունայի օդանավակայանում:
Ծրագրին ոգեշնչել է ագարակատեր և սիրողական բնույթի օդաչու Դեյվիդ Քենդլը, ով 17 տարի ուսումնասիրել է այն հարցը, թե ուր են անհետացել բրիտանական ինքնաթիռները Բիրմայում:
Բիրմայի իշխանությունները թույլ են տվել որոնումները այն պայմանով, որ գտնված ինքնաթիռների կեսը կստանան իրենք:











































