Երկու մարմնավաճառուհիների մասնակցությամբ երեկույթը հենց Կոլումբիայում՝ Հոնդուրասի դեսպանատան շենքում, շատ թանկ նստեց Կուլումբիայում Հոնդուրասի դեսպանի վրա, գրում է Ria-ն`վկայակոչելով տեղի մամուլը:
Դեսպանատան աշխատակիցներից մեկը երեկույթ էր կազմակերպել`2 թեթևաբարո կանանց հետ, ովքեր այժմ հետախուզվում են կոլումբիական ոստիկանության կողմից: «Գիշերային թիթեռնիկները» հասցրել են դեսպանատնից գողանալ 2 համակարգիչ և անհետանալ:
Այդ ժամանակ դեսպան Կարլոս Ռոդրիգեսը ԱՄՆ-ում անցկացնում էր իր արձակուրդը, սակայն դա էլ նրան չփրկեց: Հոնդուրասի արտգործնախարար Արտուրո Կորալեսայի պահանջով նա հրաժարականի դիմում ներկայացրեց:
Հոնդուրասի ԱԳՆ-ն արդեն հանձաժողով է կազմել`գործը քննելու և դիվանագետների պատասխանատվության չափաբաժինը գնահատելու համար:










































