Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացած Ամստերդամի «Այաքս»-ի դեմ խաղում կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է ձևակերպել:
Այդպիսով, արգենտինացի ֆուտբոլիստն իր 71-րդ գոլն է խփել Չեմպիոնների Լիգայում:
Այդ ցուցանիշով Մեսսին շրջանցել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և կրկնել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու, «արքայական ակումբ»-ի նախկին հարձակվող Ռաուլի ցուցանիշը:







































