Մեկ տարում ԱՄՆ-ում պլանշետներ ունեցողների թիվը ավելացել է 150 տոկոսով: Այժմ նման պլանշետներ ունի ԱՄՆ-ի բնակչության 25 տոկոսը: Այսպիսի արդյունքներ են ի հայտ բերել 3000 ամերիկացիների շրջանում անցկացված սոցհարցումները: Այս մասին հայտնում է ZMAN.com-ը: 19 տոկոսն ունի էլեկտրոնային ընթերցարաններ, իսկ 33 տոկոսը նման սարքերից որևէ մեկը:
Սակայն ամերիկացիները սկսել են քիչ կարդալ: 76 տոկոսն ասել է, որ 2012-ին իրենք կարողացել են առնվազն 1 գիրք կարդալ: 2011-ին նման պատասխան է տվել հարցվածների 78 տոկոսը: Այնդուհանդերձ, էլեկտրոնային տարբերակով այս տարի գիրք է կարդացել հարցվածների 30, իսկ անցած տարի 20 տոկոսը:











































