Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում վաճառում են Ադոլֆ Հիտլերի՝ ջրաներկով նկարած նկարը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«ԶԱԳՍ Մյունխենում» մեծածավալ կտավը աճուրդի կդրվի նոյեմբերի 22-ին: Նյուրնբերգի Weidler աճուրդի տունը հայտարարել է, որ կտավը վաճառում են երկու քույրեր՝ Գեսսենի դաշնային հողից:
Աճուրդի տան տվյալներով՝ ապագա նացիստ բռնապետը այն նկարել է 1914-ին կամ 1915-ին: Նկարը ձեռք է բերել քույրերի պապիկը 1916-ին՝ Մյունխենի գեղարվեստական պատկերասրահներից մեկից:











































