Մինչև 2014 թվականի վերջը աշխարհում մոտ 451 մլն ընտանիք կօգտվի տնային Wi-Fi անլար կապի ցանցերից: Այս մասին ասվում է Strategy Analytics վերլուծական ընկերության հետազոտության մեջ:
Դա մոտավորապես կազմում է այն ընտանիքների ընդհանուր թվի 65 տոկոսը, ովքեր օգտվում են համացանցի ֆիքսված լայնաշերտ հասանելիությունից: Մինչև տարեվերջ նրանց թիվն աշխարհում կհասնի 680 միլիոն տնտեսության, ինչն անցյալ տարվա համեմատ 5 տոկոսով ավելի է:
Նիդերլանդները, Հարավային Կորեան և Նորվեգիան առաջին երեք տեղերում են այն երկրների շարքում, որտեղ տնային Wi-Fi ցանցերն առավել մեծ ժողովրդականություն են վայելում:








































