Աֆղանական զինված ուժերի զոհված զինվորների թիվն աճել է 2013 թվականի համեմատ, թեև «Թալիբանը» նվազեցրել է հարձակումները՝ ճեպազրույցում հայտարարել է գեներալ-լեյտենանտ Ջոզեֆ Անդերսոնը՝ Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի երկրորդ հրամանատարը: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը:
Նրա խոսքով՝ 2014-ին, դեռ տարին չավարտած, մարտերում զոհվել է արդեն 4636 աֆղան զինծառայող, մինչդեռ 2013 թվականի ընթացքում այդ թիվը կազմել է 4650: Անդերսոնը նշել է, որ տարեսկզբից թալիբները18 հազար հարձակում են իրականացրել, իսկ 2013-ին՝ 24 հազար: Երկրի բանակը սկսել է ավելի հաճախ իրականացնել մարտական գործողություններ:
Պենտագոնը աֆղան զինվորականներին կոչ է անում ավելի շատ ուշադրություն դարձնել զինված մարտիկների բուժօգնության ցուցաբերմանը:











































