Ֆրանսիայում իշխող` Սոցիալիստական կուսակցության պատգամավորները հանդես կգան Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու նախաձեռնությամբ, գրում է APA-ն:
Ֆրանսիայում խորհրդարանականները այդ փաստը կարևոր քայլ են համարում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում:
Այսօր արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կհանդիպի այդ նախաձեռնությունը ներկայացնել մտադրված պատգամավորների հետ:
Առաջիկայում այդ հարցով Ֆրանսիայի խորհրդարանում քննարկում տեղի կունենա:











































