Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր կարիերայի մասին.
«Հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Սակայն այդ հաճույքի մի մասն է կազմում նաև անընդհատ լավագույնին ձգտելը: Հուսով եմ, որ 10 տարին անց նույնպես իմ ֆուտբոլիստները կասեն. «ծերուկը դեռ ցանկանում է հաղթել, նա չի դադարում ձգտել դառնալ լավագույնը:»
Այժմ կարիերայիս լավագույն հատվածն է: Ցանկանում եմ վայելել այս պահերը: Եվ այս հաճույքի մի մասն է կազմում լավագույն մրցաշարերին մասնակցելը և աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին մարզելը»-,ասել է Մոուրինյոն:







































