Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ, ավագ Իկեր Կասիլյասը Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից արժանացել էր տարվա լավագույն դարպասապահ մրցանակին:
Իսպանական մամուլը մեջբերում է Իկերի խոսքերը. «Շատ գոհ եմ: Այս մրցանակը ես նվիրում եմ Մադրիդի «Ռեալ»-ի բոլոր երկրպագուներին»:
Նշենք, որ Կասիլյասի հետ այս մրցանակի համար պայքարում էր Ջանլուիջի Բուֆոնը, որն ստացել էր 128 միավոր, իսկ Կասիլյասը՝ 224:







































