Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ «Ինտերստելլար» ֆիլմի պրեմիերան դիտել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոն: The Guardian-ին տված հարցազրույցում Տարանտինոն պատմել է իր տպավորությունների մասին, որ ստացել է ֆիլմի դիտումից:
«Բավական երկար ժամանակ է անցել այն պահից, երբ որևէ մեկին վերջին անգամ հաջողվել էր այդքան անսովոր տեսանկյունից նայել աշխարհին: Անգամ ամենափոքր դետալներն էին հայտնվել ֆոկուսում: Բանն այն է, որ այդ ֆիլմում փոշին բացարձակ ամենուր է: Նրա հերոսներն ապրում են փոշու մեջ, որը կարծես շրջապատում է այդ աշխարհը:
Դա այն է, ինչ դու սպասում ես Անդրեյ Տարկովսկու կամ Տերենս Մալիքի ֆիլմերից, սակայն ոչ Քրիստոֆեր Նոլանի բլոքբասթերից»,- ասել է Տարանտինոն:









































