Համաշխարհային հումանիտար հանրությունն այլևս չի կարողանում գլուխ հանել փախստականների թվի չափազանց աճից, որոնք ստիպված լքում են իրենց երկիրը հակամարտությունների պատճառով, որոնցով համակված է աշխարհը: Այս մասին Independent պարբերականին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը:
«Կարծում եմ՝ ազնիվ կլինի ասել, որ հումանիտար հանրությունը հասել է սահմանին: Հասանելի ֆինանսավորումը չի բավարարում, արձագանքման միջոցները չափազանց ծանրաբեռնված են»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ հումանիտար կազմակերպությունները շուտով «չեն կարողանա նույնիսկ նվազագույն օգնություն տրամադրել տուժածներին»:








































