Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Մարիբոր»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին: Նա խոսել է նաև իր կարիերայի մասին:
«Գիտեմ, որ մրցակցելու ենք հիանալի թիմի դեմ: Դիտել եմ նրանց խաղերը «Սպորտինգ»-ի և «Շալկե»-ի դեմ: Ակումբը գերազանց է կազմակերպված, թիմում ընդգրկված են հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր փորձում են ագրիեսիվ խաղ ցուցադրել:
Բավականություն եմ ստանում ֆուտբոլից: Բայց այդ բավականության մի մասը որակների բարելավումն է: Հուսով եմ` 10 տարի անց նույնպես սաներս կասեն. «Ծերուկը դեռ ցանկանում է հաղթել, միշտ որակների բարելավում է պահանջում, լի է ձգտումներով: Այժմ կարիերայիս լավագույն պահն է»«,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































