Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման գոհ է մնացել իր թիմի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը ցուցադրած խաղից:
««Ռեալ»-ը հասել է գագաթնակետին: Մենք կշարունակենք բավականություն ստանալ ֆուտբոլից, ինչպես արել ենք դա «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք:
Շնորհակալ եմ երկրպագուներին: Ես կշարունակեմ աշխատել նրանց համար»,- Marca-ն մեջբերում է ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը:







































