Գերմանական Sport1 պարբերականի տեղեկություններով՝ «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը վիրահատության է ենթարկվել:
Վիրահատությունը հաջող է ընթացել: Գերմանական ակումբում վստահ են, որ վերականգնման գործընթացը ևս կանցնի հաջող:
«Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և նա շարք կվերադառնա հնարավորինս արագ»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն ազդրի վնասվածք էր ստացել: Նա այդ վնասվածքը ստացել էր Բունդեսլիգայի 9-րդ տուրում կայացած «Աուգսբուրգ»-ի հետ խաղում՝ շարքից դուրս մնալով մինչև առաջին շրջանի ավարտը:










































