Ֆրանսիայի արտակարգ ծառայությունները վերացնում են երկրի հարավին պատուհասած ջրհեղեղի հետևանքները: Հորդառատ անձրևներ են տեղում մի քանի օր անընդմեջ:
15 դեպարտամենտներում հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Բազմաթիվ ճանապարհներ հեղեղված են, ջրի ու կեղտի հոսքը բառացիորեն քշում է ավտոմեքենաները՝ փոխանցում է «Ռոսիա 24»-ը:
Իշխանությունները վարորդներին կոչ են անում հրաժարվել ուղևորություններից: Լեռնային շրջաններում հնարավոր են սողանքներ: Աշխարհահռչակ առողջարանային գոտիներում՝ Նիցցայում և Կաննում, փոթորիկ է: Քամու ուժգնությունը հասնում է 100կմ/ժամի:









































