Տոկիոյի Ցիկուձի թաղամասի ձկան շուկայում տեղի է ունեցել 2013-ի առաջին աճուրդը, որտեղ վաճառվել է թյուննոս ձկնատեսակը: Վաճառքի ընթացքում 1 ձկան համար սահմանվել է ռեկորդային գին` 222 կգ կշռող ատլանտյան թյուննոսը վաճառվել է 155.4 մլն յեն` մոտ 1.8 մլն դոլար:
Թյուննոսի գնորդը տեղի ռեստորանային ցանցի տնօրեն Քյոսսի Քիմուրան է, հաղորդում է Agence France Presse-ը: Նրա խոսքով` ատլանտյան թյուննոսի վերջնական գինը փոքր-ինչ բարձր էր: «Ես ցանկացել եմ արդարացնել իմ հաճախորդների հույսերը, ովքեր հայտարարել են, որ այս տարի ցանկանում են փորձել Ճապոնիայի լավագույն թյուննոսը: Ես հույս ունեմ, որ թյուննոսը կկարողանա բարձրացնել Ճապոնիայի տրամադրությունը»,- ասել է Քիմուրան:
2012-ին ևս ձկան վաճառքի աճուրդում թյուննոսը ռեկորդային գին է ունեցել` 56.49 մլն յեն:








































