Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ռուսաստանն ինչպես անվտանգության երաշխավոր է, այնպես էլ՝ վտանգի մատակարար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) ավագ վերլուծաբան և Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանը:

-Պարոն Կոստանյան, նոյեմբերի 1-ից իր լիազորությունների իրականացմանն անցավ Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը և ըստ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ընդլայնման հարցերով նոր եվրահանձնակատար Հահնի, Բրյուսելում ԵՄ և ՀՀ պատվիրակությունները կսկսեն բանակցություններ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ձևաչափի շուրջ: Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որը, սակայն, հնարավոր չէր, ինչպես պնդեցին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները։ Այդ դեպքում ի՞նչ է հնարավոր, երբ Հայաստանը միանում է Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին:

-Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը սեպտեմբերի 3-ից հետո, Հայաստանի պատրաստակամությունը ստորագրել ԱՀ քաղաքական բաղադրիչը՝ ռազմավարական սխալ էր: Այդ սխալը հետևյալն է՝ ՀՀ իշխանությունները լավ պատկերացում չունեն՝ ինչպես է գործում Եվրոպական միությունը, կամ չեն լսում իշխանության կազմում ընդգրկված այն գործիչներին, ովքեր հասկանում են՝ ինչպես է գործում ԵՄ-ն: ԵՄ-ն իրավական կառույց է և ԵՄ-ի ցանկացած հարաբերություն որևէ երկրի հետ պետք ունենա իրավական հենք, որը հենց այնպես չի ստացվում: Եթե նույնիսկ եվրոպական պաշտոնյաները ցանկանան, չեն կարող իրենք ինքնուրույն որոշում կայացնել Հայաստանի հետ համաձայնագրի այս կամ այն հատվածը ստորագրել կամ չստորագրելու վերաբերյալ: Սրա համար կան հատուկ ընթացակարգեր, որ պետք է անպայման իրականացվեն: Ի՞նչ է սա նշանակում: Եվրոպական կառույցներն ունեին հատուկ մանդատ Հայաստանի հետ բանակցելու ԱՀ-ն՝ ներառյալ ԽՀԱԱԳ պայմանագիրը, սակայն եթե սրանից շեղումներ են լինում, եվրոպական կառույցները՝ մասնավորապես եվրոպական արտաքին ծառայությունը և եվրոպական հանձնաժողովը, պարտավոր են անդամ երկրներից նոր մանդատ ստանալ հաջորդ քայլի համար: Ինչպե՞ս է այս գործընթացը տեղի ունենում:

Նախ կառույցները պետք է հասկանան, թե ինչպիսի իրավական հենք են փնտրելու, հետո ներկայացնեն սա անդամ երկրներին, ովքեր եթե հաստատեն սա, դրանից հետո նոր գործընթացը կարող է սկսվել: Ինչ վերաբերում է համաձայնագրին կոնկրետ, ապա  Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը հնարավոր չէ ստորագրել, որովհետև շատ դժվար է տարանջատել՝ ինչն է այնտեղ քաղաքական, ինչը՝ տնտեսական և ինչը՝ ոլորտային: Այս բաղադրիչներն իրար հետ այնքան փոխկապակցված են, որ դժվար է տարանջատել: Հետևաբար հնարավոր չէ պարզապես համաձայնագրի ինչ-որ մասը ստորագրել, պետք է նոր համաձայնագիր և քանի որ պետք է նոր համաձայնագիր, ամբողջ գործընթացն է անհրաժեշտ սկսել նորից: Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ հայտարարելով, թե պատրաստ են ստորագրել համաձայնագրի ինչ-որ հատվածը:

Սա ԵՄ-ի տեսանկյունից չէր կարող լինել հնարավոր, քանի որ, ինչպես ասացի, յուրաքանչյուր քայլ պետք է հիմնված լինի իրավական հենքի վրա և պետք է այնտեղ կոնկրետ կառույցները մասնակցեն գործընթացին՝ Եվրոպական հանձնաժողովը պետք է առաջարկի, անդամ երկրները՝ հաստատեն, հանձնաժողովին տան հատուկ մանդատ, որի հիման վրա հանձնաժողովը սկսի բանակցել, բանակցություններից հետո հանձնաժողովն ու արտաքին ծառայությունը ներկայացնեն անդամ երկրներին, անդամ երկրներն ամեն երեք ամիսը մեկ արձագանքում են դրան և այլն, և այլն: Ամբողջ մի գործընթաց է: Այս գործընթացն անցնելուց հետո ասել, որ մենք ցանկանում ենք այսինչ հատվածը ստորագրել, իսկ մյուսը՝ ոչ, սխալ է:

Գործընթաց է պետք վերսկսել, որպեսզի նոր համաձայնագիր բանակցվի, և այդ համաձայնագիրը կարողանա փոխարինել 1990-ական թվականներին բանակցված և հաստատված ՀՀ-ԵՄ համաձայնագրին:

-Սա լինելու է Ասոցացման համաձայնագրի կշիռն ունեցող փաստաթո՞ւղթ:

-Ոչ, այս համաձայնագիրը չի կարող ունենալ նույն կշիռն ու նույն լայն բովանդակությունը, ինչ ԱՀ-ն: Միայն այն, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը, հնարավորություն չի տալու Հայաստանին ինքնուրույն բանակցել առևտրային բնույթ ունեցող համաձայնագիր որևէ կառույցի հետ: Իսկ ԱՀ-ն այնպիսին, ինչպիսին կար, իր մեջ ներառում էր ԽՀԱԱԳ պայմանագիրը, հիմա համաձայնագրի այս մեծ հատվածը դուրս է լինելու, որովհետև Հայաստանն այլևս ինքնիշխանություն չունի բանակցելու նմանատիպ համաձայնագիր: Հետևաբար, այս կարևորագույն մասը չի լինի այլևս համաձայնագրում, անշուշտ որոշ ոլորտներում նույնպես հնարավոր է, որ չստացվի համագործակցությունը ԵՄ-ի հետ, եթե Հայաստանը դրանք զիջելու է ԵՏՄ-ին: Բայց կան մի շարք ոլորտներ, որտեղ հնարավոր է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև, ինչպես առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ շատ կարևոր ոլորտներում՝ լինի դա էներգետիկա, թե միջավայրի պահպանություն, որտեղ ՀՀ-ԵՄ համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլև կարելի է եղած համագործակցությունը խորացնել:

-Պարոն Կոստանյան, Բրյուսելը Հայաստանին աջակցելու նոր ծրագիր է սկսել, խոստանալով առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո տրամադրել` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Նախկինում ևս եղել են աջակցության ծրագրեր, Հայաստանում ծախսվել է ԵՄ ֆինանսը և ամրապնդվել ռուսական ներկայությունը, այսինքն՝ ԵՄ-ն ծախսել է միջոցներ մեկ նպատակի համար, այնինչ իրականում հակառակն է տեղի ունեցել: Կա՞ արդյոք գիտակցում, որ եղել են սխալներ և այսօր այս գումարներն արդեն պետք է վերահսկել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին:

-Այս գումարի մեծ հատվածը բյուջետային աջակցություն է, այսինքն՝ ԵՄ-ն պարզապես տրամադրում է այս գումարը ՀՀ բյուջեին՝ դրա դիմաց պահանջելով որոշակի բարեփոխումներ: Սա է հիմնական մեխանիզմը, անշուշտ կան այլ մեխանիզմներ՝ գումարի տարբեր հատվածների հետ կապված, բայց գումարի հիմնական մասը բյուջետային աջակցություն է և դրա դիմաց Հայաստանից ակնկալվում է որոշակի բարեփոխումներ իրականացնել:

Այս թեմայի շուրջ ընդհանրապես երկու տարբեր դպրոց և մտածելակերպ գոյություն ունի. մեկի համաձայն՝ ավելի լավ է գումարներ ծախսել ծրագրերի վրա և մեծ վերահսկողություն սահմանել, մյուսի համաձայն՝ կարևոր է տեղական իշխանությունների կողմից տեր լինելու խնդիրը: Այսինքն՝ որպեսզի ոչ թե ԵՄ-ն գա և ամեն ինչ կետ առ կետ վերահսկի, այլ աջակցություն ցուցաբերի, իսկ բարեփոխումների տերը լինեն իրենք՝ այդ երկրի իշխանությունները, բնակիչները: Այս երկու մոտեցումների միջև մշտապես բախում է ընթանում այն իմաստով, թե որն է ավելի արդյունավետ և ճիշտ:

Սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, որ ԵՄ-ն չի կարող բարեփոխումներ իրականացնել Հայաստանում: ԵՄ-ն կարող է միայն աջակցել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ՀՀ իշխանություններն են, որ կարող են իրական բարեփոխումներ իրականացնել, այլապես անհնար է դրսից գալ և մի երկրի ներսում բարեփոխումներ իրականացնել: Հետևաբար, այն հարցը, թե ինչպիսի մոտեցում պետք է ցույց տալ և ինչպիսի դասեր քաղել, ո՞ւմ պետք է մեղադրել հարցերն ավելի հստակ են դառնում, երբ գիտակցում ենք, որ տեղի իշխանությունները և տեղի հասարակությունն է պարտավոր բարեփոխումներ իրականացնել:

Դրսից միայն կարող են այդ բարեփոխումների համար աջակցություն ցուցաբերել, բայց ԵՄ-ն չի կարող պայքարել ՀՀ-ում օլիգարխիայի դեմ, ԵՄ-ն չի կարող պայքարել մենաշնորհների դեմ, ԵՄ-ն չի կարող պայքարել ՀՀ-ում կամ դատական համակարգում այս կամ այն դատավորի կատարած անարդարությունների դեմ, սա ՀՀ իշխանությունների, հայ հասարակության խնդիրն է, այն, ինչ կարող է անել ԵՄ-ն, դա աջակցությունն է բարեփոխումներին:

-Սեպտեմբերի 3-ից հետո այսչափ վստահությունը ՀՀ իշխանությունների նկատմամբ ինչի՞ նշան է:

-Ես չեմ կարծում, որ սա ՀՀ իշխանությունների նկատմամբ շատ բարձր վստահության մասին է խոսում: Խնդիրը վստահելու և չվստահելու մեջ չէ: Սեպտեմբերի 3-ից հետո կա նոր իրավիճակ, երբ ՀՀ-ն իր ինքնիշխանության մի մասը զիջելու է ԵՏՄ-ին և համաձայն այս նոր իրավիճակի՝ պետք է վերսկսել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այդ իմաստով պետք է պարզապես հասկանալ, թե որտեղ է Հայաստանը կորցնում ինքնիշխանությունը, որպեսզի մնացյալ ոլորտներում հնարավորինս բարելավվեն և խորացվեն Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ:

-Ուկրաինական ճգնաժամի ի հայտ գալուն պես շատ միջազգայնագետներ սկսեցին խոսել նաև ԵՄ մեղքի չափաբաժնի մասին: Սլովակիայի արտգործնախարար Մ. Լայչակը ևս նշել է, որ ԵՄ-ն կոպիտ սխալ է գործել` միջոցներ չձեռնարկելով այն բանից հետո, երբ Հայաստանը ռուսական շանտաժի արդյունքում հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրից` հանուն Մաքսային միության: Ըստ Լայչակի, անհրաժեշտ արձագանքը թույլ կտար կանխել ուկրաինական քաղաքական ճգնաժամը և ռուսական ագրեսիան: Դուք գտնո՞ւմ եք, որ եղել են սխալներ, կա՞ ԵՄ-ում այդ սխալների գիտակցումը և եթե այո, ապա դա ինչպե՞ս կանդրադառնա ԱլԳ քաղաքականության վրա:

-Արևելյան հարևանությունն ինքնին խոր վերանայման կարիք ունի: Արևելյան հարևանությունը չի անդրադառնում ԱլԳ երկրների ներքին քաղաքական իրավիճակին, հարևանության քաղաքականությունը եվրակենտրոն է, ստեղծված է Բրյուսելում, և շատ հաճախ ներքաղաքական նրբությունները բավարար ուշադրության չեն արժանանում: Ես կարծում եմ, որ քաղաքականությունը շրջանցում է նաև գործընկեր երկրների և Ռուսաստանի միջև եղած կապերը, այսինքն՝ Արևելյան հարևանությունը ուղղված է վեց գործընկեր երկրներին, սակայն այս գործընկեր երկրներն ունեն կարևոր կապեր Ռուսաստանի հետ և Ռուսաստանն օգտագործում է   այս կապերը թուլացնելու Արևելյան հարևանությունը:

Երրորդ խնդիրը, որ կա Արևելյան հարևանության քաղաքականություն, այն է, որ գործընկերությունն ուղղված է երկարաժամկետ փոփոխություններին, այն, ինչին այս գործընկերությունը փորձում է հասնել, երկարաժամկետ է՝ լինի դա արդար ընտրություններ, արդար թափանցիկ աշխատելաոճ, ազատ մամուլ, թափանցիկ արդադարտություն, թե այլ խնդիր, այս բոլոր խնդիրները երկարաժամկետ են: Սակայն այն, ինչ բացակայում է Արևելյան հարևանության ծրագրում, կարճաժամկետ նպատակներին հասնելն է: Արևելյան հարևանությունը միտված չէ ճգնաժամային խնդիրներ լուծելուն, հարմար չէ, այնպես չէ կազմված, որ կարողանա ճգնաժամերի ժամանակ արձագանքի:

Մեկ այլ խնդիր էլ, որ գոյություն ունի Արևելյան հարևանության ծրագրում, այն է, որ հաճախ ծրագրերը շատ հավակնոտ են և շատ դժվար է այդ ծրագրերն իրականացնելը: Մեկ այլ խնդիր է այն, որ հաճախ գործընկեր երկրները հռետորաբանության մեջ իրականացնում են բարեփոխումներ, բայց իրականում այդ բարեփոխումները չեն կիրարկվում. սա վերաբերում է բոլոր գործընկեր երկրներին: Այդ իմաստով պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի այս երկու գործոնները՝ հռետորաբանությունն ու իրականությունը, ավելի մոտ լինեն իրար, քան եղել են այս տարիների ընթացքում, որովհետև շատ հաճախ նոր գեղեցիկ օրենքներ են գրվում, սակայն այդ գեղեցիկ օրենքները չեն կիրարկվում առօրյա կյանքում, հետևաբար մեծ պատնեշ է ստեղծվում «այն, ինչ որ ասվում է»-ի և «այն, ինչ որ արվում է»-ի   միջև:

Կարևորագույն խնդիրն այն է, որ պետք է ավելի շատ բազմազանություն լինի ԱլԳ երկրների միջև: Հիմա ունենք   երեք երկրներ, որոնք հետևում են ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին և երեք երկիր, որոնք չեն ունենալու այս հնարավորությունը, սակայն այս բաժանումն այնքան էլ բավարար չէ, և այս երեք երկրներից յուրաքանչյուրի դեպքում պետք է բազմազանություն մտցվի այն իմաստով, որ թեկուզև Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը հայտնվել են այն խմբում, որոնք ԱՀ չեն հետապնդում, սակայն այդ խմբում հայտնվելու դրդապատճառները այլ են: Սա պետք է ի գիտություն ընդունել:

-Պարոն Կոստանյան, ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ, բայց ուկրաինական ճգնաժամը, Հայաստանի սեպտեմբերի 3-ի որոշումն ապացուցեց, որ այս երկրներն ունեն անվտանգության բաց, իսկ դա իբրև թե ապահովում է Ռուսաստանը: Կա՞ արդյոք որևէ բանաձև, որի համաձայն, այս երկրները կարող են դիվերսիֆիկացնել նաև այս բաղադրիչը՝ Ռուսաստանից կախման մեջ չլինելու համար ԵՄ-ի միջոցով:

-Այստեղ Եվրոպական միությունն անշուշտ ավելի սահմանափակ է իր կարողությունների և պատրաստակամության մեջ: Ես կարծում եմ, որ այս անվտանգության գործոնը շատ կարևոր է անշուշտ տարածաշրջանում, սակայն սա միակ գործոնը չէ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող ռազմական աջակցությանը, ապա պետք է ասենք, եթե Ռուսաստանը դիտվում է, ուրպես անվտանգության երաշխավոր, միևնույն ժամանակ ՌԴ-ն վտանգի մատակարար է, Ռուսաստանը վաճառում է զենք թե Հայաստանին, թե Ադրբեջանին: Այս տեսանկյունից եթե դիտարկենք, ապա անվտանգության խնդիրը բաղադրիչներից մեկն է, բայց միակը չէ, և եթե դիտում ենք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, ապա Ռուսաստանը կարող է դիտվել և անվտանգության երաշխավոր, և վտանգի մատակարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում