Բուշերի քաղաքական դինաստիայի ներկայացուցիչը հաղթել է Տեխասի ընտրություններում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգային ԶԼՄ-ներին:
38-ամյա Ջորջ Պրեսկոտ Բուշն ընտրվել է հողային հարցերով Տեխաս նահանգի լիազորված անձի պաշտոնում:
Բուշերի դինաստիան ներառում է ԱՄՆ երկու նախագահների՝ Ջորջ Բուշ անունով: Դինաստիայից է նաև Ֆլորիդայի նախկին նահանգապետ և նախագահի պոտենցիալ թեկնածու Ջեբ Բուշը: Բացի այդ, հայտնի քաղաքական ընտանիքում եղել են երկու սենատորներ, Գերագույն դատարանի մեկ դատավոր, հայտնի բանկիրներ ու գործարարներ:











































