ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Սիրիայում արմատական իսլամական տարրերին ավիահարվածների իր արշավն ընդլայնելու նպատակահարմարությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականը, հղում անելով ամերիկյան կառավարության պաշտոնատար անձանց, հստակեցրել է, որ խոսքը «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման կենդանի ուժն ու տեխնիկան ռմբակոծելու հնարավորության մասին է: Պետդեպը խմբավորումն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում էր ընդգրկել 2012 թվականի դեկտեմբերին:
Մինչ օրս Վաշինգտոնն ավիահարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ին: Իրաքում ԱՄՆ-ը ավիահարվածները սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից:









































