Այսօր Մոսկվայում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն: Նա 75 տարեկան էր: Նախնական տվյալներով` մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
Գուրչենկոյի մահվան լուրը հաստատել է նրա ամուսինը` Սերգոյ Սենինը: Գուրչենկոն մահացել է տանը: Նա վատ է զգացել, որից հետո նրա ամուսինը բժիշկ է կանչել, սակայն երբ բժիշկները եկել են, Գուրչենկոն արդեն մահացած է եղել: