18-ամյա ամերիկուհի Ալեքսիս Բրիդենին ձերբակալել են երեխաների հետ դաժան վերաբերվելու մեղադրանքով այն բանից հետո, երբ նա Facebook-ի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Լուսանկարում 14-ամսական փոքրիկը շապկով կախված է եղել կեռիկից: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բրիդենը վիճել է իր կենակցի հետ:









































