Անգլիական «Արսենալ»-ը կարող է ձեռք բերել «Բայեր»-ի երիտասարդ կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ում: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրը նշում է, որ «Արսենալ»-ի ներկայացուցիչները միշտ ներկա են լինում «Բորուսիա»-ի խաղերին: Անգլիական ակումբը գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տրանսֆերային առաջարկ անել Կրամերի համար: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 12 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կրամերն այս տարի Գերմանիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն:








































