Skoda-ն հաղորդել է այս տարի վեց նորույթների մասին: Դրա հետ մեկտեղ հայտնի է, որ նրանցից երկուսը լինելու են Octavia-ի մոդիֆիկացիայի՝ դրանք սեդան ու ամենագնաց են, ինչպես նաև Rapid լիֆթբեքեր: Եվս երեք մոդելների անվանումները ընկերությունը դեռ չի հաղորդել, դրանք կարող են լինել «լիցքավորված» Octavia RS-ը, նոր Yeti-ին և Superb-ը:
Skoda Rapid-ի եվրոպական վաճառքը սկսվում է հունվարին, մարտին կսկսվի Octavia սեդանների սպառումը: Հունիսին հերթը կհասնի նաև Octavia Combi ամենագնացներին: Այս մոդելները պատկերված են «նորույթների օրացույցում», որը ստեղծվել է հատուկ Skoda ընկերության կողմից: Օրացույցում նշվում է, որ երեք այլ նորույթները կհայտնվեն օգոստոսին, հոկտեմբերին և դեկտեմբերին:
Բացի այդ, 2013թ. Skoda–Fabia-ի և Roomster-ի երկու մոդելները ավելի կբարելավվեն. կբարելավեն դրանց լոգոտիպերը և շարժիչների շարքը:











































