Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իրեն:
Իտալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.: «Ռեալ»-ը պատրաստ է 2 տարով երկարաձգել համաձայնագրի ժամկետը:
«Չգիտեմ՝ խոսե՞լ է մեր ակումբի նախագահը ֆուտբոլիստների հետ, թե ոչ: Ինձ լավ եմ զգում «Ռեալ»-ում: Կարծում եմ՝ ժամանակ ունենք պայմանագրի հետ կապված հարցերը քննարկելու համար: Արդեն ասել եմ, որ եթե գոհ են իմ աշխատանքից, կշարունակեմ աշխատել «Ռեալ»-ում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:










































