Էկվադորում սկսվել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով փորձագետների կարծիքը, նախընտրական քարոզարշավի ֆավորիտ է համարվում գործող նախագահ Ռաֆայել Կորեան:
Բացի նրանից` նախագահի պաշտոնին են հավակնում ևս յոթ թեկնածուներ:
Կորեան արձակուրդի է մեկնել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Մինչև ընտրությունները, որոնք տեղի են ունենալու փետրվարի 15-ին, երկիրը ղեկավարելու է փոխնախագահ Լենին Մորենոն:








































