Դալլասի կենդանաբանական այգում հոկտեմբերի 26-ին ընձուղտը լույս աշխարհ էր բերել արու ձագ: Կենդանին դեռևս անուն չունի՝ հայտնում է Dallas News-ը:
Փոքրիկ ընձուղտը կկրի այն անունը, որը իր համար կընտրի կենդանու անվանակոչության իրավունքի համար աճուրդային պայքարում հաղթողը:
Երկուշաբթի կայացած աճուրդում ամենաբարձր գինը՝ 50 հազար դոլար, առաջարկվել է մի մարդու կողմից, ով ցանկացել է անհայտ մնալ: Կենդանաբանական այգու ներկայացուցչի խոսքով՝ անհատը դեռևս անուն չի ընտրել կենդանու համար:
Կենդանին ծնվել է 1.8 մետր հասակով և 54 կգ քաշով:







































